Տե՜ր Աստված, Դու, որ ողորմած ես և գթած, համբերատար և առատագութ, և խղճում ես մարդկանց նրանց չարիքների համար պատժելիս, Դու, որ մեղավորի մահը չես ուզում, այլ նրա դարձն ու փրկությունը, մխիթարիր մեզ, և ապաշխարության առիթ տուր մեզ։
Ո՛վ խորք մեծութեան եւ իմաստութեան, փրկեա զըմբռնեալս` որ ի խորս մեղաց ծովուն անկեալ եմ. զերծո և զօրացո զիս առնել զկամս քո, սգալ և լալ անդադար ի տուէ և ի գիշերի զամենայն անօրէնութիւն և զհեղգութիւնս իմ։
Աղբիւրդ կենդանութեան և անմահութեան` արբո զծարաւեալ հոգի իմ յառատաբուղխ վտակէ քումմէ, որ պասքեալ տոչորիմ ի բազում անօրէնութեանց իմոց. խթեա ի քարացեալ սիրտ իմ և հան ինձ արտասուս ապաշխարութեան։
Գանձդ ամենայն բարութեանց` շնորհեա ինձ դանկի միոյ չափ ի քո բազում առատ բարեացդ, որ չարաչարս եմ աղքատացեալ եւ քաղցեալ. զգեցո եւ կերակրեա զիս արտասուօք ապաշխարութեան։
Աստծո տաճար և բնակարան Սուրբ Հոգու։ Եկել ենք Քո դռան առաջ և աղաչում ենք, որ մաքրես ու սրբես մեզ մեր մեղքերից, և արժանացնես մտնելու և Քո սեղանի առջև Քեզ երկրպագելու։ Ամեն։
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...